ՊԱԼԱՏԻ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ

 1-Մշակույթային Յանձնաժողով

Յանձնաժողովը զբաղւում է երկու երկրների միջև մշակութային կապերի գծով առաջարկութիւններ ներկայացնելով։
Մասնակցում է համապատասխան միջոցառումներին, մշակութային կապերի ամրապնդման և ընդարձակման նպատակով, երկու երկրների մշակութային փոխադարձ ծրագրերի մասին լուրերը արտացոլում է իր կայքէջում։

2-Տնտեսական Յանձնաժողով

Յանձնաժողովը հետևողականօրէն հետևում է երկու երկրների առևտրատնտեսական գործունեութեանը կապւող լուրերին։
Քննարկում է կողմերի ներոյժի օգտագործումը այդ կապերի ընդլայման նպատակով։
Կազմակերպում է սեմինարներ համաժողովներ ցուցահանդէսներ՝ թէ Իրանում և թէ Հայաստանում։

3-Արդիւնաբերական Յանձնաժողով

Յանձնաժողովը սերտ կապերի մէջ է Պալատի անդամ հանդիսացող արդիւնաբերողների հետ , որոնց խորհուրդներ է տրամադրում որակեալ ապրանքի թողարկման արտադրման համար։

Յանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրում է Հայաստանի արդիւնաբերական ներոյժը, ճշտում փոխադարձ գործակցութեան բնագաւառները և առաջարկութիւններ է փոխանցում Պալատի անդամ արդիւնաբերողներին ։
Հանդիպումներ է կազմակերպում տեխնոլոգիական տեղեկութիւններն ու նորարարութիւնները անդամներին փոխանցելու համար։

4-Գիւղատնտեսութեան Յանձնաժողով

Նկատի ունենալով Իրանի արտադրած բազմաթիւ գիւղմթերքի առաքումը Հայաստան և Եւրասիական երկրներ, նաև նկատի առնելով Հայաստանի հետ գիւղատնտեսական գործակծութիւնները, այս յանձնաժողովը պարտականութիւն ունի ուսումնասիրել կողմերի համագործակցութեան հնարաւորութիւնները, և համադրութիւն առաջացնել երկու երկրների սոյն բնագաւառի գործարարների միջև։
Նկատի առնելով Հայաստանի ներոյժը, մասնաւորաբար գիւղմթերքի, մսի արտադրման և ձկնաբուծութեան և ոչխարաբուծութեան բնագաւառում, այս յանձնաժողովը երկու երկրների գործակցութեան բարելաւման նպատակով, իր առաջարկութիւններն է ներկայացնում կողմերին: