ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
________________________________________
Պաշտոնական անվանումը Հայաստանի Հանրապետություն (ՀՀ), կարճ` Հայաստան
Պետական դրոշը կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից ներքև) հորիզոնական հավասար շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ` լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ
Պետության ղեկավարը նախագահ
Բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային ժողով
Պետական լեզուն հայերեն (պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին)
Մայրաքաղաքը Երևան
Վարչատարածքային միավորը մարզ (ընդհանուր քանակը` 11, այդ թվում ք. Երևանը)
Ազգային արժույթը դրամ (միջազգային նշանակումը` AMD)
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
________________________________________
Տարածքը 29.74 հազար քառ. կմ (մոտ է Բելգիայի և Ալբանիայի տարածքներին)
Միջին բարձրությունը ծովի մակերևույթից 1800 մ
Առավելագույն բարձրությունը Արագած լեռ` 4090 մ
Նվազագույն բարձրությունը Դեբեդ գետի կիրճ` 380 մ
Առավելագույն ձգվածությունը 365 կմ
Գոտին մերձարևադարձային հատվածի հյուսիսային լայնություններում
Կլիման չոր, ցամաքային
Միջին ջերմաստիճանը հունվարին` -6.8°C, հուլիսին` +20.8°C
Ժամանակը ըստ Գրինվիչի միջին ժամանակին + 4 ժամ
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
________________________________________
Բնակչությունը 2 մլն 994 հազար։ Մայրաքաղաք Երևանի բնակչությունը՝ 1 մլն 75 հազար։
Էթնիկ կազմը հայեր (98%), ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ
Կրոնը քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի), որը դավանում է բնակչության մեծամասնությունը
ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
________________________________________
IV-III հազարամյակ մ.թ.ա. նախահայկական ցեղախմբերի առաջացումը Հայկական լեռնաշխարհում
782 թ. մ.թ.ա. Երևան քաղաքի հիմնադրումը
VI-V դդ. մ.թ.ա. հայ ժողովրդի էթնիկ ձևավորման ավարտը Հայկական լեռնաշխարհում և հայոց լեզվի ձևավորումը
189 թ. մ.թ.ա. անկախ հայկական պետության կազմավորումը
301 թ. Հայաստանում քրիստոնեության պաշտոնական ընդունումը որպես պետական կրոն
405 թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրերի ստեղծումը (հայ դպրության հիմնադրումը)
428 թ. Հայաստանի բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև
VII դ. Հայաստանը արաբների տիրապետության տակ
884 թ. Հայաստանի հյուսիս-արևմտյան մասի ազատագրումը և հայկական պետականության վերականգնումը
1080-1375 թթ. հայկական պետականության ստեղծումը Կիլիկիայում (Միջերկրական ծով)
1639 թ. Հայաստանի բաժանումը Թուրքիայի (Արևմտյան Հայաստան) և Պարսկաստանի (Արևելյան Հայաստան) միջև
1828 թ. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին
1915 թ. հայերի բռնագաղթը և ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում
1918 թ. հայկական պետականության վերականգնումը Արևելյան Հայաստանում, Հայաստանի Հանրապետության հռչակումը
1920 թ. խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում
1922-1991 թթ. Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում
1991 թ. ԽՍՀՄ-ի փլուզումը և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը
1991 թ. Հայաստանը որպես նորակազմ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հիմնադիր-անդամ
1992 թ. Հայաստանը ՄԱԿ-ի անդամ
1999 թ. Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության պայմանագրի կնքումը
2001 թ. Հայաստանը Եվրախորհրդի լիիրավ անդամ
2002 թ. Հայաստանը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հիմնադիր-անդամ
2003 թ. Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ
2015 թ. Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԿՈԴԵՐԸ
Հավաքման կարգը Հայաստանից 0 + ցանցի կոդը + բաժանորդի համարը
Հավաքման կարգը արտասահմանից` 00 + 374 + ցանցի կոդը + բաժանորդի համարը
Երևանի «Beeline» ֆիքսված ցանց 10
Երևանի «Յուքոմ» ֆիքսված ցանց 11
Երևանի «Ռոստելեկոմ» ֆիքսված ցանց 12
IP-հեռախոսակապի ֆիքսված ցանցեր («Արմինկո», «Գրիար Տելեկոմ», «Էյ-Դի-Սի», «Յուքոմ», «Ռոստելեկոմ», «Քրոսնետ», …) 60
«Beeline» բջջային ցանց 43, 91, 96, 99
«Յուքոմ» բջջային ցանց 41, 44, 55, 95
«Վիվասել-ՄՏՍ» բջջային ցանց 49, 77, 93, 94, 98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՆԵՐԸ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ
________________________________________
Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը Ամանոր և Ծննդյան տոներ. դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին՝ Ամանոր, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին՝ նախածննդյան տոներ, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ և Հայտնություն (ոչ աշխատանքային օրեր)
Հունվարի 7 Մեռելոց հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
Հունվարի 28 Բանակի օր (ոչ աշխատանքային օր)
Փետրվարի 21 Մայրենի լեզվի օր
Փետրվարի 28 Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր
Մարտի 8 Կանանց տոն (ոչ աշխատանքային օր)
Ապրիլի 1 Երգիծանքի և հումորի օր
Ապրիլի 7 Մայրության և գեղեցկության տոն
Ապրիլի 24 Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 1 Աշխատանքի օր (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 8 Երկրապահի օր
Մայիսի 9 Հաղթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 15 Ընտանիքի օր
Մայիսի 28 Հանրապետության տոն (ոչ աշխատանքային օր)
Հունիսի 1 Երեխաների իրավունքների պաշտպանության օր
Հունիսի 14 Բռնադատվածների հիշատակի օր
Հուլիսի 5 Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)
Սեպտեմբերի 1 Գիտելիքի և դպրության օր
Սեպտեմբերի 21 Անկախության տոն (ոչ աշխատանքային օր)
Հոկտեմբերի 5 Ուսուցչի օր
Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը Թարգմանչաց տոն
Նոյեմբերի 10 Տեղական ինքնակառավարման օր
Դեկտեմբերի 7 Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օր
Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր
Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը Սուրբ Էջմիածնի տոն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻՑ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ (ԿԻԼՈՄԵՏՐԵՐՈՎ)
________________________________________
Հայաստան
Աբովյան 16
Ալավերդի 191
Ախուրյան 126
Ամասիա 148
Աշոցք 165
Աշտարակ 22
Ապարան 59
Արթիկ 105
Արմավիր 48
Արտաշատ 29
Բերդ 211
Գավառ 98
Գեղարդ 31
Գյումրի 126
Գորիս 250
Դիլիջան 100
Եղեգնաձոր 122
Եղվարդ 30
Էջմիածին 20
Թալին 74
Իջևան 142
Ծաղկաձոր 79
Կապան 320
Հրազդան 50
Ճամբարակ 125
Մասիս 20
Մարալիկ 105
Մարտունի 130
Մեղրի 393
Մեղրուտ 149
Նոյեմբերյան 191
Ջերմուկ 178
Սիսիան 217
Սպիտակ 101
Ստեփանավան 157
Սևան 66
Վայք 139
Վանաձոր 125
Վարդենիս 168
Վեդի 49
Տաշիր 174
ԿԱՅՔԵՐ, ՈՐՏԵՂ SPYUR.AM-Ը ՆՇՎԱԾ Է ՈՐՊԵՍ ՕԳՏԱԿԱՐ ՌԵՍՈՒՐՍ
________________________________________
- ՀՀ ազգային ժողով
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
- Երևանի Պետական Համալսարան (ԵՊՀ)
- Հայաստանի գործատուների հանրապետական միություն
- Երիտասարդական խորհրդարան
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ
- Armenia Travel Guide
- Dream Armenia
- Repat Armenia
- Kayqer.am
- Armenica.org
- Ամերիկայի առևտրի պալատը ՀՀ-ում
- APK Store