Իրանն ու Հայաստանը դարեր շարունակ համատեղ պատմութիւն ունենալու բերումով , մեծ հնարաւորութիւն են ունեցել երկու երկրների միջև մշակութային, տնտեսական և քաղաքական ոլորտներում փոխանակութիւններ կատարելու համար։
վերջին 10 տարիների վիճակագրութիւնները նկատի առնելով, կարելի է փաստել , որ Իրանի և Հայաստանի ժողովուրդները մեծ ցանկութիւն ունեն երկու երկրների միջև կատարւող փոխանակումները զարգացնելու։
Իրանի և Հայաստանի միջև օդային տուրիզմից բացի, կարելի է ակնարկել նաև ցամաքային տուրիզմին։ Ամէն տարի, մեծ թւով Իրանցիներ այցելում են Հայաստան։ Այս այցելութիւնները հիմնականում տեղի են ունենում տուրիստական խմբերով ընտանիքների անդամներով։
Հայաստանի գեղեցիկ բնութիւնը , մեծ հրապուրանք է առաջացրել իրանցիների շրջանակում, որի պատճառով էլ հայաստանը դասւել է աւելի մեծ թւով իրանցիների զբոսաշրջիկութեան ցանկալի վայրերից մէկը։ Այս ցանկությիւնը փոխադարձ է և դէպի Իրան կատարւող Հայաստանցիների այցը ևս ավելանալու միտում ունի։
Մեծ թւով հայաստանցիներ , մասնավորաբար նրանք ովքեր ազգակցական կապեր ունեն իրանահայերի հետ, մեծ ցանկութիւն ունեն Իրան այցելելու։ Ի հարկէ Իրանի զբօսաշրջիկային գեղեցկութիւններն ու շրջանները եւս մեծ գրաւչութիւն են առաջացնում, որի վրայ կենտրոնանալով, հնարաւոր է մեծ թւով զբօսաշրջիկներ գրաւել երկրի համար։
Իրան_Հայաստան զբօսաշրջիկութեան ոլորտի ամենահետաքրքիր երևույթը նա է որ երկու ժողովուրդներն էլ, հարևան երկիր այցելելով , իրենց օտար չեն զգում, որը կարելի է համարել երկու երկրների բազմակողմանի փոխյարաբերութիւնների զարգացման համար՝ հիմնաքար որից կարելի է օգտւել նաև կայուն տնտեսական կապեր ունենալու խնդրում ։
Նոյն կերպ, երկու երկրների առևտրատնտեսական ոլորտում աշխատողների միջև ընթացող ապարանքափոխանակման գործում ևս , զգալի աճ է նկատւում ։
Հայաստանում կազմակերպւող ցուցահանդէսներում իրանցիների ակտիւ մասնակցութիւնը և փոխադարձ ցանկութիւններն ու գործակցութիւնը, ապացուցում են որ կողմերը պատրաստ են տնտեսական կապերի ընդլայման համար, և պայմաններն էլ այնպիսին են, որ երկու հարևան և բարեկամ երկրները հնարաւորութիւնն ունեն , հիմնւելով տնտեսական առաւելութիւններին, զբաղւել տարբեր ոլորտների փոխանակումներին։
Բնականաբար առաջնահերթութիւնների և փոխանակումներով միջավայրի ճշգրտումը, պահանջում են առաւել ուսումնասիրութիւններ , սակայն առկայ փաստերը ապացուցում են որ երկկողմ ցանկութիւններն ու փոխադարձ շահերը, նպաստելու են տնտեսական դժւարութիւնները հարթեցնելու որով աւելի են մօտեցնելու երկու երկրներին ու ժողովուրդներին։
Ներկայիս, Իրանն ու Հայաստանը մի շարք համատեղ նախագծերում ինչպիսին է դէպի Հայաստան 3_րդ բարձրաոլտ էլեկտրաէներգիայի գծի կառուցումը , գործակցելուց բացի , համագործակցում են նաև նշանակութիւն ունեցող տասնեակ առևտրատնտեսական նախագծերում։
Այս համագործակցութիւնները արագօրէն տարածւում են գիւղատնտեսութեան , մթերքի առողջապահական, շինարարութեան, արդիւնաբերութեան , բանկային համակարգի տեղեկատւական ոլորտի, Ոսկու ,ադամանդի , ապակու արդադրութեան, զբօսաշրջիկութեան, տրանսպորտի և այլ բնագաւառների շրջանակում։
Եւրասիայի համաձայնագրի հնարաւորութիւնների վրայ կենտրոնանալով, և գործնականի վերածելով տնտեսական նոր նախագծեր՝ ապրանքափոխանակութեան և ներդրումային համատեղ կենտրոններ ստեղծելով, նոր հորիզոններ են բացւելու երկու երկրների առևտրատնտեսական գործակցութեան ոլորտում։
Գիւղատնտեսութեան ոլորտում ևս լայն հնարաւորութիւններ են բացւում, երկկողմ ապրանքափոխանակման բնագաւառում։ Հայաստանի ընդարձակ տարածքներում ջուրի և համապատասխան կլիմայի գոյութեան պատճառով ,հնարաւոր է զբաղւել ցանքսերով , պահպանելով միջավայրի պահպանութեան բոլոր նորմերը ։ Այս խնդիրը ևս քաղաքագետների և տնտեսագետների ուշադրութեան կենտրոնում է գտնւում։
Ներկայ պայմաններում, ներոյժի և լուսաւոր հորիզոնի առկայութիւնը հնարաւոր է դարձնում, երկու երկրների զարգացման համար օգտագործել ստեղծւած հնարաւորութիւնը։
Իրան_Հայաստան Առևտրի Պալատի ղեկավարութիւնը հպարտ է, որ քայլում է երկու երկրների առևտրատնտեսական, և մշակութային վեհ նպատակներին հասնելու ճանապարհով։
Մշակութային բնագաւառում ևս փոխանակումների դուռը բաց է։ Նկատի առնելով վիճակագրութիւնները կարելի է ապացուցել որ, օրաւուր աճում են իրանցի ուսանողների կողմից Հայաստանում ուսումը շարունակելու ցանկութիւնները։ Հայաստանի ԲՈՒՀերը , իրենց գիտական և աքադեմիք բաժիններով կարող են ընդունել իրանցի ուսանողներին։ Այստեղ պիտի շեշտել որ Իրանցի ըտանիքները ևս իրենց զաւակնեին Հայաստան ուղարկելով, իւրայատուկ խաղաղութեամբ և վստահութեամբ են այդ քայլի գնում։
Ի հարկէ հակառակ կողմից աշխատելու դեռ շատ կարիք է զգացւում, որտեղ հարկաւոր է ստեղծել գրաւչութիւն և համապատասխան պայմաններ և հնարաւորութիւններ , որպեսզի հայաստանցի ուսանողները ցանկանան գալ և սովորել Իրանի համալսարաններում։
Իրան _Հայաստան Առևտրի Պալատի ղեկավարութիւնը, իր աշխատանքը սկսեց այնպիսի պայմաններում, երբ Իրանում իւրայատուկ քաղաքա_տնտեսական իրավիճակ էր ստեղծւել։ Իրանի դէմ կիրառւած շրջափակումները ծանր պայմաններ են ստեղծել տնտեսական գործունէութեան համար, որը ընթանում է այնպիսի ուղիով , որտեղ եվրասիական միութեան շուկաներին հասնելու համար , Հայաստանի միջանցքից օգտւելը, իւրայատուկ գրաւչութիւն է առաջացրել։ Այս ուղղութեամբ Իրան_Հայաստան Առևտրի Պալատի ղեկավարութիւնը նպատակադրել է պահպանել երկու երկրների առևտրատնտեսական, մշակութային կապերի և ընդարձակման միտումները, որտեղ իրանահայերի ներկայութիւնը այս Պալատում ,որպէս ղեկավար կազմի անդամներ , նոր հնարաւորութիւններ է ստեղծել աշխատանքների զարգացման համար և նոր առիթներ է ստեղծել երկու երկրների փոխանակումների եւ տնտեսական կապերի զարգացման համար , որը նշանակալից դեր է ունեցել նաև օդային կապի բնագավառում։
Մշակութային և արւեստի, մասնավորաբար երաժշտութեան բնագավառում ևս ,վերջին երկու տասնամեակում կարելի է մատնանշել բազմաթիւ խմբերի կատարած այցելութիւնները հարևան երկիր։ Այս ծրագրերը որոնք իրենց զարգացման փուլն են անցկացնում, մեծ ընդառաջում են գտել և շարունակում են զարգացում ապրել։